|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Օտարերկրյա ուժերը կհեռանան Սիրիայից միայն Բաղդադի համաձայնության դեպքում: Այդ մասին Մոսկվայում անցկացվող` Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովում հայտարարել է Իրաքի վարչապետի խորհրդական Աբդուլքարիմ Հաշիմ Մոսթաֆան. հայտնում է РИА Новости-ն:
«Բանն այն է, որ միջազգային դաշինքի ուժերը և ամերիկյան զինված ուժերը տարածաշրջանում են իրաքյան կառավարության հետ համաձայնագրի շնորհիվ: Իրաքի կառավարությունն է որոշել այդ ներկայության սահմանները, նրանք այնտեղ են ահաբեկչության դեմ պայքարի համար… Այդ պատճառով օտարերկրյա ուժերը կհեռանան միայն իրաքյան կողմի համաձայնության դեպքում»,- ընդգծել է նա: