Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններին անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են շատ վաղուց։ Այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր երկու ճյուղերով՝ գործադիր և օրենսդիր, որոշեց, որ 3-րդ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ պետք է կատարի ոտնձգություն»․- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ու մանրամասնեց Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ որոշումը․ «Բոլորս էլ հիշում ենք բազմաթիվ գործողություններ, որոնք նշած շղթայի մի մասն են։ Նախ, Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որին հաջորդեցին նրա մերձավոր շրջանակի նկատմամբ քրեական գործերը։ Հետո իմ նկատմամբ, որին հաջորդեցին խուզարկությունները, ընտանիքի անդամներին հրավիրեցին ԱԱԾ։ Ըստ էության, այդ համակարգում ընդգրկված իրավապահ բոլոր մարմինները ակտիվ լծված էին հենց այդ գործին, որպեսզի կարողանային ուզուրպացնել Սահմանադրական դատարանը և այնտեղ ունենալ կայուն մեծամասնություն»,- ասաց Ա․ Բաբայանն ու առանձնացրեց մեկ կարևոր հանգամանք․ «ՀՀ-ում գրեթե բոլոր կարևոր մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ, օրինակ Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ ինքը ՍԴ-ի փոխարեն կարող է տալ մեկնաբանություն կամ որոշել, թե որ գործողություններն են ճիշտ»։
Ըստ բանախոսի, Հայաստանում ընդհանրապես իրավական համակարգի, իրավաբանության, իրավունքի ջախջախումն իշխանությունների կողմից կրում է պարբերական բնույթ և իրենց կողմից ներկայացրած հանցագործությունների ամբողջ շղթային մասնակից է նաև ՀՔԾ-ն․ «Նման հանցագործությունների հետ կապված օրինակները շատ են, որոնք ընդգրկված են իրենց թվարկած շղթայում՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը, ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի երկրորդ անգամ առաջադրելը և այլն։ Ընդ որում, այս ամենը ապացուցելու համար ՀՔԾ-ին որևէ լրացուցիչ գործողություններ, ապացույցներ հավաքագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ բոլոր գործողությունները եղել են հրապարակային, ուղիղ եթերում, ստորագրվել են փաստաթղթերի տեսքով։ Այնպես չէ, որ անձամբ ես հույս ունեմ, թե Գլխավոր դատախազությունը պետք է բավարարի այս բողոքը և մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այդքան դուխ և կհարուցի քրեական գործ»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազությանը։ Այն միտված էր օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։
Մանրամասները՝ տեսանյութում․