կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-14 12:57
Տնտեսական

Զբոսաշրջության ոլորտը ճգնաժամի մեջ է. Սուրեն Պարսյան

Զբոսաշրջության ոլորտը ճգնաժամի մեջ է. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր գեսյբուքյան էջում գրում է. «Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետևանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա և արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։ Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։ Հետևաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին»։