|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից. այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան հետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, հայտնում է Yerkir.am-ը՝ Sputnik Georgia-ին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է՝ զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ ու հավելել. «Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է 9 ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին»։