|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտնել է, որ նախագահը կորոնավիրուսի ստուգման անհրաժեշտություն չունի. տեղեկացնում yerkir.am-ը` ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Հաշվի առնելով, որ նախագահի մոտ ախտանշաններ չկան, այս պահին COVID-19-ի անալիզ անցկացնելը ցուցված չէ»,- ասվում է Քոնլիի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը:
Անցյալ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարճատև շփում է ունեցել մարդու հետ, որի մոտ 3 օր անց վիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել: Նրանից բացի՝ Թրամփը նույն սեղանի շուրջն է եղել մեկ այլ հյուրի հետ, որը, հետագայում պարզվել է, նույնպես վարակված է:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ իրեն լավ է զգում և չի պատրաստվում կորոնավիրուսի հետազոտություն անցնել: Սակայն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում նա ասել էր, որ ինչ-որ պահի, ամենայն հավանականությամբ, իրեն ևս կստուգեն COVID-19 թեստով: