|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ ինքը դուր է գալիս երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, ինքն էլ նրան է լավ վերաբերվում. հայտնում է РИА Новости-ն` Fox News-ին հղումով:
«Մենք ընդհանուր լեզու ենք գտնում: Չգիտեմ` նա կխոստովանի՞ դա, բայց ես նրան դուր եմ գալիս»,- ասել է նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում ու հավելել. «Նա ինձ դուր է գալիս, որովհետև ես դա զգում եմ»:
Միաժամանակ Թարմփը խոստովանել է, որ նախկինում ինքն ու Օբաման «միմյանց սարսափելի բաներ են ասել»: «Քաղաքականությունը զարմանալի բան է»,- եզրահանգել է նա:
Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ ընտրություններից հետո Թրամփի հետ զրույցներից հաճույք է ստացել: