կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-27 11:44
Տարածաշրջան

Էրդողանի կնոջ կարծիքով՝ Թուրքիայում Հայկական հարց գոյություն չունի

Էրդողանի կնոջ կարծիքով՝ Թուրքիայում Հայկական հարց գոյություն չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայում Հայկական հարց գոյություն չունի:

Ըստ Birgun-ի՝ «Էնսար» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էրդողանի կինն անդրադարձել է Թուրքիայում առկա ազգային խնդիրներին։ Նա հայտարարել է, որ Թուրքիայում Հայկական հարց գոյություն չունի:

«Այս երկրում ստատուս քվոների դեմ պատերազմի մեջ մտանք ու, որպեզ ազգ, հաղթեցինք։ Մենք պարտավեր ենք պայքարել մեր հողերի վրա իրենց նպատակներն առաջ տանել ցանկացող ներկայիս համաշխարհային ուժերի դեմ: Ես չեմ կարծում, որ այս երկրում քրդական, հայկական, լազերի կամ չերքեզների հարց կա: Այս երկրում կան «շառեր», ովքեր ցանկանում են մասնատել երկիրը: Մենք այդ հարցը լուծելու ենք` միասնական լինելով»,- հայտարարել է Էմինե Էրդողանը: