Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Էրդողանը խոսել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից՝ ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում, որոնց համաձայն՝ հաղթել է Դոնալդ Թրամփը։
«Որպես Թուրքիա մեր ակնկալիքները մեր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտնի են։ Մասնավորապես մենք բախվել ենք Պաղեստինի խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև մր շարք այլ փորձությունների։ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը կարող է հաղթահարել սրանք»,-ասել է նա։
Բացի այդ, թուրք ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությամբ կավարտվեն տարածաշրջանային և ամբողջ աշխարհի մակարդակով ընթացող պատերազմաներն ու ճգնաժամերը։
«Հարգարժան Թրամփի հետ միասին նախորդ նախագահության շրջանում ևս աշխատել ենք։ Եթե նույնիսկ երբեմն տարաձայնություններ լինեն՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելը քննարկման ենթակա չէ»,-եզրափակել է Էրդողանը։