կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 17:27
Առանց Կատեգորիա

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ կսպասարկի միայն կորոնավիրուսով կասկածվող և հաստատված պացիենտներին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ կսպասարկի միայն կորոնավիրուսով կասկածվող և հաստատված պացիենտներին

ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունք»:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ և այսօր պարզ դարձավ ևս 4 կորոնավիրուսակրի առկայության մասին: Այսպիսով վարակված անձանց թիվը հասել է 8-ի: