կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-01 22:51
Սպորտ

Ֆուտբոլի Արցախի հավաքականը պարտությամբ է մեկնարկում աշխարհի գավաթի խաղարկությունը

Ֆուտբոլի Արցախի հավաքականը պարտությամբ է մեկնարկում աշխարհի գավաթի խաղարկությունը

Այսօր ֆուտբոլի Արցախի հավաքականը Շվեդիայում կայանալիք` չճանաչված երկրների աշխարհի առաջնության շրջանակներում մրցեց Մեն կղզու հավաքականի հետ:

 

Արցախի հավաքականը խաղաց այսպիսի կազմով`

 

Ստեփան Ղազարյան, Արարատ Առաքելյան(ավագ), Արամ Գրիգորյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան,  Տիգրան Դավթյան, Դավիթ Գրիգորյան (Անդրանիկ Բարիկյան, 58), Արամ Բերեղամյան, Նարեկ  Դավթյան, Միհրան Մանասյան(Գեւորգ Նռանյան, 62)

 

Հայաստանի ազգային հավաքականի պահեստային թիմը 2:0 հաշվով հաղթելուց հետո 3 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հայաստանի բարձրագույն խմբի 2013-2014 առաջնության ռմբարկու Միհրան Մանասյանը դուբլ ձևակերպեց (27՛, 31՛): Մրցակցի կազմում 41-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով  գոլի հեղինակ դարձավ Մկնուլտին, իսկ 89-րդ րոպեին Մոորենը հավսարեցրեց հաշիվը, որից 1 րոպե անց Ջոնսը հաշիվը դարձրեց 3:2:  Ուրախությամբ պետք է նշենք, որ մեծ թվով հայ երկրպագուներ մարզադաշտում աջակցում էին Արցախի հավաքականին:

 

Տեղեկացնենք, որ առաջնությանը մասնակցում են 12 չճանաչված հանրապետություններ: