Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 278 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 890 մարդ, մահացել է 53 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 898 079, այստեղից ապաքինվել է 844 875 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 879:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 585 փորձարկում, այդ թվում 31 630-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 955-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.48% է, վերջին 14 օրվանը՝ 7.46%, վերջին 7 օրվանը՝ 6.96%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 336 951 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 981 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 887 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 144 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: