Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալիայում 1 օրում կորոնավիրուսից մահացածների թիվը եղել է վերջին 3 շաբաթում ամենացածրը։ Մասնավորապես, վերջին 1 օրում մահացել է 431 մարդ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ցուցանիշն ամենացածրն է մարտի 19-ից ի վեր, երբ գրանցվել էր 427 դեպք։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է մարտի 27-ին՝ 969 դեպք։
Ըստ վերջին տվյալների՝ երկրում մինչ օրս գրանցվել է վարակման 156,363, իսկ մահվան՝ 19,899 դեպք։