| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նոր աճը կապված չէ վարակի բուժման փորձարկումների թվի աճի հետ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ նման հայտարարություն է նա արել CNN հեռուստաընկերության եթերում։
Մասնավորապես, նշվում է՝ նրան հարց էր ուղղվել՝ արդյոք նա ճիշտ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի այլ աշխատակիցների պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ում վարակվածների թվի բարձր տեմպերը բացատրվում են անցկացված թեստերի մեծ քանակով: «Ոչ, դա լրիվ սխալ է»,- ասել է Գեյթսն ու հավելել. «Անկասկած, ավելի մեծ թվով թեստեր անցկացնելով, վարակման դեպքերի ավելի մեծ թիվ է հայտնաբերվում: Բայց դեպքերի թվի աճն ԱՄՆ-ում կշարունակվի, նույնիսկ եթե մենք փակագծերից դուրս թողնենք թեստերի ավելացումը»:
Բացի այդ՝ Գեյթսը նշել է. «Աշնանը փորձարկումներ անցկացնելու իշխանությունների հնարավորությունները կաճեն, եւ սա լավ նորություն է: Բայց սա չէ պատճառը, որ մենք դեպքերի թվի աճ ենք տեսնում,- շարունակել է Գեյթսը՝ նշելով, որ վարակի տարածման դեմ պայքարը իր գագթնակետին է ամբողջ երկրում, բացառությամբ Նյու Յորքի նահանգի: «Մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները վարակվածության մակարդակը կրկին բարձր կլինի, եթե մենք չսկսենք ավելի լուրջ վերաբերվել այս խնդրին, քան հիմա», - ասել է նա ու նշել՝ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելը չի երաշխավորում, որ վարակը կդադարի տարածվել։