կարևոր
3388 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 13:48
Քաղաքական

Հայաստանի ինքիշխանության սպառնալիքն այսօր հենց ՀՀ իշխանությունն է․ Իշխան Սաղաթելյան

Երբ սկսում էին Թուրքիային հետ բանակցությունները, միշտ ասվում էր, որ պետք չէ առանձնացնել Թուրքիան Ադրբեջանից, քանի որ դրանք նույն ժողովուրդն են։ Չի կարող Թուրքիան Ադրբեջանից առանձին քաղաքականություն վարել։ Բոլորը ասում էին, որ ոչ արված է տարանջատում, սակայն հիմա են հասկանում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է մեր պետականության գոյությանը։ Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է , որ խաղաղության անվան տակ փորձում են իրականացնել նոր ցեղասպանություն,  Արցախում իրականացնել էթնիկ զտում։ Մենք պետք է ունենանք մի պետություն, ով պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքը։ Հիմա ասում են, մենք պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար, 127 կմ քառակուսի տարածք է գրավել թշնամին վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում։ Հայաստանի ինքիշխանության սպառնալիքն այսօր հենց ՀՀ իշխանությունն է»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ իրենք երբեք չեն ասում Թուրքայի հետ չպետք է խոսել, իրենք ասում են պետք է խոսենք և ՛ Թուրքայի հետ, և ՛ Ադրբեջանի հետ, և ՛ գլխավորապես մեր ռազմական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպես նաև Իրանի Իսլամական հանրապետության հետ։

«Մենք երբեք խոսելուն դեմ չենք։ Բայց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվի Հայաստանի և Արցախի կենսական շահերը։ Կան կարմիր գծեր, որոնք հատել հնարավոր չէ։ Բայց այն անճարությունը, որ ասում են, դե ինչ անենք բանակ չունենք, բայց չէ՞ որ ոչինչ չի արվել, դա ունենալու համար։ Երբ, որ պատերազմական շրջանում 6 ամիս գլխավոր շտաբի պետ չի եղել, երբ որ 2 տարվա մեջ ոչինչ չի արվել, անգամ փորած խրամատ չկա, դա նշանակում է, որ ոչ թե ռեսուրս չկա, այլ՝ ցանկություն չկա»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։