|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ինձ արդարացնող որոշումը, որն ընդունվեց նախադեպ էր լինելու, որ շատ գործեր փակվեին, դրա համար որոշեցին բողոքարկել Վերաքննիչ դատարան: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը Արամ Հարությունյանին անմեղ էր ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրա`պարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Խնդիրը գումարը չէ, որ 100 հազար դրամ սիմվոլիկ գումար է: Իրենց դա պետք չէ այնքան, որքան պետք է, որ այդ որոշումը չլինի, որը կկիրառվի որպես նախադեպ բոլոր նման գործերի հետ կապված: Ամբողջ զավեշտն այն է, որ նույն Դատախազությունը՝ որպես միասնական մարմին ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուրճի մասին արտահայտությունները դիտում էր որպես քաղաքական գործչի ելույթ և չդիտարկեց բռնության կոչ»: