| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ալեն Սիմոնյանին և իր թիմին Արցախն ընդհանրապես պետք չէր, ոչ մի կառույց էլ իրենց պետք չէր Արցախից։ Պայքարում էին սրա համար և ստացան։ Հայաստանի անվանգության սպառնալիքը իրենց հայտարարություններն են, ոչ թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, ինչպես Ալեն Սիմոնյանն էր ասում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ խոսելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում զարգացնելը ուղիղ սպառնալիք է և հարված։
«Միանշանակ պետք է Արցախի պետական կառույցները պահպանել և շարունակել աշխատանքը»,-ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է Մոսիյանը մեկնաբանում այդ աշխատանքը այն դեպքում, եթե Արցախը չկա, վերջինս պատասխանեց․
«Արցախը չկա, բայց արցախցիներն իրավունքներ ունեն, որովհետև ստիպված են լքել իրենց հողը։ Իսկ ով պետք է այդ իրավունքներին տեր կանգնի, եթե ոչ Արցախի ժողովրդի ընտրած խորհրդարանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումներ եղել են, պատգամավորը պատասխանեց, որ բոլորի հետ են հանդիպումներ ունենում։
Նա նաև հայտնեց, որ արցախցի պատգամավորների մեծ մասը Հայաստանում են և պետք է շարունակեն իրենց գործունեությունը։