կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 20:29
Աշխարհ

Հայ սկաուտները երախտագիտություն են հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հայ սկաուտները երախտագիտություն են հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Դամասկոսում հայ սկաուտները կազմակերպել են երթ՝ երախտագիտություն հայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սիրիական SANA գործակալությունը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներն իրենց շնորհակալության խոսք են ուղղել խորհրդարանի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց քայլը:  

Երթի մասնակիցները շնորհակալական գրառումներով, դրոշներով ուղղվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ հանդիպել են Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղին, պատգամավորներին, որոնց թվում էր նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։ Համուդա Սաբբաղին ջերմորեն ողջունել է երթի մասնակիցներին և բարձր գնահատել հայ ժողովրդին հավատարմությունը Սիրիային:

Նա նշել է, որ երթի կազմակերպումը համընկել է խորհրդանշական օրվա հետ՝ Սիրիայում հեղափոխության օրվա հետ: Համուդա Սաբբաղին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցն այն եզակիներից էր, որ ընդունվեց միաձայն քվեարկությամբ, այլ ոչ մեծամասնությամբ՝ հաստատելով, որ ով չի ճանաչում ցեղասպանությունը, համարվում է հանցագործության մի մաս: