կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-26 13:50
Հասարակություն

Վրաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին

Վրաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:

Օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:

- Հայերը Վրաստան են եկել ծանր օրերի և նշանակալի ավանդ ներդրել աղետի դեմ պայքարում: Մենք, դուք՝ բոլորս միասին, բոլոր ուժերով ու հաջողությամբ պայքարել ենք կրակի դեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ՀՀ նախագահին, վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ եղբայրական երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ դուք այստեղ արեցիք,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին: