|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արգենտինայի հայ համայնքը երախտագիտություն է հայտնել երկրի իշխանություններին 8 տարի առաջ հունվարի 11-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար. տեղեկացնում է Aztagdaily-ն:
Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք էր, և ճանաչելով ցեղասպանությունը` Արգենտինան ճակատագրական քայլ է կատարել՝ բարձր դասելով պատմական ճշմարտությունն ու արդարությունը, տուրք չտալով քաղաքական, տնտեսական ճնշումներին ու շահարկումներին:
2007 թվականի հունվարի 11-ին Արգենտինան ընդունեց թիվ 26199 օրենքը, որի համաձայն` 1915-1922 թվականներին Արեւմտահայաստանի հայերի տեղահանությունն ու կոտորածը ճանաչվեց որպես ցեղասպանություն: Օրենքը շեշտում է, որ այդ տարիներին զոհվել է ավելի քան 1.5 միլիոն հայ: Միաժամանակ, ապրիլի 24-ը Արգենտինայում ճանաչվել է իբրև Ազգերի միջև համերաշխության և հարգանքի օր: