|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալպերի ավստրիական հատվածում երկու ձնահյուս է տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 5 չեխ զբոսաշրջիկ և 1 ոստիկան. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:
Նշվում է՝ չեխ զբոսաշրջիկները մահացել են Դախշտայն լեռնային նահանգում՝ Զալցբուրգից 80կմ հեռավորության վրա: Ձնահոսքի պահին նրանք եղել են 2800մ բարձրության վրա. դեպքի վայր է ուղարկվել 7 ուղղաթիռ և 100 փրկարար:
Հաջորդ ձնահոսքը տեղի է ունեցել Կարինտիա նահանգում: Աղետի պատճառով մահացել է 33-ամյա ոստիկան, ով մասնակցում էր ուսումնական մարզումների: