|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառքի է հանել «Hubertus-Schlössl» կոչվող իր առանձնատունը, որը գտնվում է գերմանական Բավարիա երկրամասի Թեգերնզե քաղաքում` նույնանուն լճի ափին:
«Süddeutsche Zeitung»-ի տվյալների համաձայն` մոտ 600 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առանձնատունը տեղակայված է 0,26 հեկտար հողատարածքի վրա: Հայտնի է, որ առանձնատունը կառուցվել է 1908 թվականին, և մի քանի տարի առաջ այն վերանորոգվել է:
Նշվում է, որ Գորբաչովի ընտանիքն արդեն ազատել է առանձնատունը. սեփականության վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալն այն գնահատել է մի քանի միլիոն եվրո:
Թեգերնզեի քաղաքապետ Քրիստիան Քյոկի խոսքով` Գորբաչովը մեկուսացած ապրելակերպ է վարել քաղաքում գտնվելու ժամանակ: Քաղաքի բնակիչները պատմել են, որ երբեմն Գորբաչովին տեսել են զբոսանքների ժամանակ կամ ռեստորաններում: