կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 16:19
Քաղաքական

Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու․ Էդուարդ Շարմազանով

Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից, ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան/Ղարաբաղյան/շարժումից։

Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը, ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից, քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։

Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության» եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։

Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։

1937-ի ավանդույթների համաձաձն՝ սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով, որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու կամ անուններն անեծք են լինելու։

Ի հեճուկս Էրդողանի, Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։

Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։

Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու»։