Ֆրանսիայում հաջորդ շաբաթ նախատեսվում է ՏԻՄ ընտրություններ: Մայրաքաղաք Փարիզի ամենաբնակեցված՝ 15-րդ թաղամասում, պայքարն ամենաթեժերից է լինելու:
Ֆավորիտ թեկնածուներից է Եվրախորհրդարանի թուրքական ծագմամբվ ֆրանսիացի պատգամավոր Ագնես Էվրենը, ով ներկայացնում է աջակենտրոն ուժերին:
Էվրենի կուսակից Ֆիլիպ Գուժոնը ավելի վաղ ընտրվել էր որպես թաղապետ, իսկ Էվրենը զբաղեցրել է փոխթաղապետի պաշտոնը:
250 հազար բնակիչ ունեցող թաղամասում, ըստ Euronews-ի թուրքական ծառայության, մյուս ֆավորիտ թեկնածուն Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանն է:
Հավելենք նաև, որ Փարիզի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Ռաշիդա Դատին, ում աջակցում է թուրք թեկնածուն: Դատին հայտնի է իր պրոադրբեջանական և պրոթուրքական դիրքորոշմամբ, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կարկառուն դեմքերից է Ֆրանսիայում. հայտնում է Yerkir.am–ը: