կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 12:25
Տարածաշրջան

Հայերն այս թաղամասի իսկական տերերն են. թուրք թաղապետի թեկնածու

Հայերն այս թաղամասի իսկական տերերն են. թուրք թաղապետի թեկնածու

Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ թաղամասի ղեկավարի թեկնածու, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էրգյուն Թուրանը քարոզարշավի շրջանակներում այցելել է հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի և հանդիպել դրա հիմնադրամի ղեկավարների հետ: Այնուհետև այցելելով հայկական Սահակյան-Նունյան նախակրթարանը` նա խոստացել է ընտրություններից հետո զբաղվել դպրոցի ինտերակտիվ գրատախտակների խնդրի լուծմամբ. հայտնում է haberler.com կայքը:

Այցելության ընթացքում Թուրանը նշել է. «Հայերը Թուրքիայի իսկական անդամներն են: Մեր հայ քաղաքացիներն այստեղի իսկական տերերն են հիմնադրումից հետո: Մենք եղբայրաբար ստեղծել ենք այս մշակույթը, կարգի բերել այն, միասնաբար այս երկիրը բերել ենք այս օրվան: Գուցե ընթացքում խնդիրներ են ծագել, բայց այդ խնդիրներն այս երկրում ապրած ցանկացած մարդու վերաբերել են: 1453 թ.-ից ի վեր այս հողերում հայ արվեստագետները մեծ ջանք են թափել: Հնուց այստեղ ապրող ընկերներ ունենք: Բոլորս մի ընտանիք ենք: Սա ի սրտե եմ ասում, լավ է, որ կաք, այս վայրը կենդանացնում եք»:

Նշենք, որ Ֆաթիհ թաղամասը Ստամբուլի ամենահին թաղամասներից է, գտնվում է եվրոպական հատվածում` բուն Կոստանդնուպոլսի տարածքում: Այստեղ է դեռևս բնակվում հայերի, հույների, հրեաների փոքրաթիվ համայնքների ներկայացուցիչների մի մասը: