Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարիզում հաջորդ շաբաթ կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ազգությամբ հայ Անուշ Թորանյանն ու ազգությամբ թուրք Ագնես Էվրենը. հայտնում է Yerkir.am-ը՝ Euronews-ի թուրքական ծառայությանը հղումով:
Նշվում է՝ Էվրենը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է. նա նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Էվրենի ընտրվելու շանսերը բավական բարձր են գնահատվում, սակայն նրա հիմնական մրցակիցն է «Սոցիալիստական կուսակցության» անդամ Անուշ Թորանյանը:
Մանրամասնվում է, որ միևնույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն. նա ևս առաջադրված է քաղաքապետի պաշտոնի համար:
Հիշեցնենք՝ ֆրանսիական մայրաքաղաքը բաժանված է 20 վարչական շրջանի, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 4 թաղամասի: Յուրաքանչյուր թաղամաս ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաբնակելի 15-րդն է՝ ավելի քան 250 000 բնակչությամբ: