Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայում «ծայրահեղականության և քաղաքական իսլամի դեմ պայքարի» հիմքով ուժի մեջ է մտել «Խորհրդանշանների մասին» օրենքը, որում ներառված է նաև Թուրքիայի «Գորշ գայլեր»-ի հայտնի նշանը: Ըստ օրենքի` արգելվում է հասարակական վայրերում օգտագործել տարբեր խմբերին պատկանող նշաններն ու խորհրդանիշերը:
2018 թ. դեկտեմբերին Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքով, որի նպատակն էր կանխարգելել «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը, բացի «Գորշ գայլեր»-ի նշանից, ընդգրկված են նաև «Մուսուլման եղբայրներ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի, Քրդական բանվորական կուսակցության, խորվաթ ազգայնականների` Ուստաշների պես կազմակերպությունների նշաններն ու խորհրդանշանները: Օրինազանցության դեպքում սպառնում է տուգանք, որը կազմում է 4000 եվրո, կամ մեկ ամիս բանտարկություն: Կրկնահանցագործության դեպքում սահմանվել է 10 հազար եվրո կամ 6 ամիս բանտարկություն. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել Ավստրիայի ԱԳՆ` քննադատելով և իր բողոքն արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ «Գորշ գայլեր»-ը ՔԲԿ-ի նման կազմակերպության հետ նույն ցուցակում է: