Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրենքը ուժի մեջ է մտել երկու օր առաջ:
«Օրենքն ընդունելը մի բան է, այն ուժի մեջ մտնելը` մեկ այլ, և քանի որ օրենքը ուժի մեջ է մտել երկու օր առաջ, մինչ այդ գանձումներ եղել են: Իսկ այժմ նման բոլոր դեպքերը բացառված են»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է փոխվել ՊԵԿ-ում Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո, արդյո՞ք այնտեղ կոռուպցիան նվազել է, քանի որ, շատերի պնդմամբ, Խաչատրյանը և նրա եղբորորդին համակարգը կոռումպացրել էին: Միրումյանը պատասխանեց. «Դուք գիտեք` կոռուպցիան ինչ երևույթ է, եթե նման երևույթներ կան, ես չէ, որ պետք է զբաղվեմ»:
Իսկ ինչ վերաբերում է Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ-ում պաշտոնավարելուն, նա ասաց, թե տեղեկություն չունի` նա շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ ոչ:
Հարցին, թե տեղեկություններ կան, որ ՊԵԿ-ում նոր նշանակումները Հովիկ Աբրահամյանի որդու և ՊԵԿ նորանշանակ նախագահի թույլտվությամբ են կատարվում, Միրումյանը պատասխանեց, թե ինքը նման տեղեկություն չունի: Իսկ, առհասարակ, ՊԵԿ-ում պաշտոնները նշանակում է ՊԵԿ նախագահը:
Պարզվեց` ՊԵԿ փոխնախագահը մամուլից է իմացել օֆշորային գոտում գրանցված` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ընկերության մասին, սակայն չի կարող ասել` լուրերը հավաստի՞ են, թե՞ ոչ:
«Ես անձամբ չեմ փորձել ստուգել, քանի որ դրա լիազորությունը չունեմ: Եթե կա հրապարակում, բնականաբար, ստուգվում է, հատկապես` այն փաստը, թե դրա արդյունքում կան չվճարված հարկեր: Ընկերությունը կարող է օֆշորային գոտում ստեղծված լինել, և հարկերը վճարվեն` օրենսդրության սահմանված կարգով: Այնպես չէ` եթե կա օֆշորում գրանցված կազմակերպություն, անպայման հարկեր չեն վճարում, խոսքը պարզելու մասին է` կա՞, թե՞ չկա»,- եզրափակեց Միրումյանը: