կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 13:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է՝ ապահովելով խաղաղություն․ Վաղարշակ Հարությունյան

Մեր բանակն այն կառույցն է, որն իր առջև դրված խնդիրը լուծել է պատերազմի ժամանակ՝ ապահովելով հաղթանակ և լուծում է այսօր՝ ապահովելով խաղաղություն՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում գնահատելով բանակի աշխատանքն իբրև կառույց։

Նա նշեց, որ բացթողումներ ևս կան, բաց կառույցը գնահատում ենք իր առջև դրված խնդիրը լուծելու չափանիշով, իսկ մեր բանակը այն լուծում է։ Պաշտպանության նախկին նախարարը կարևորեց մեր սպաների, մեր բանակի աշխատանքը ճիշտ գնահատելը։

«Եթե չկա պատերազմ, եթե հակառակորդը փորձում է, բայց չի կարողանում հասնել իր նպատակներին, ապա դա նշանակում է, որ մեր բանակը մարտունակ է և իր առջև դրված խնդիրը լուծում է»,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը։

Նա արձանագրեց, որ արդեն 26 տարի է՝ նստած ենք խրամատում, որի երկարությունը 1000 կմ է, գիշեր-ցերեկ՝ Օմարից Հորադիզ, Նոյեմբերյանից Մեղրի։

Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով՝ հարգանքի տուրք մատուցելու բանակի կազմավորման ակունքում գտնվող գործչի հիշատակին։

Նա պատմեց Վազգեն Սարգսյանի հետ իր առաջին հանդիպման մասին․ «1990 թ-ի նոյեմբերին, երբ ինձ հրավիրեցին, որ Սանկտ Պետերբուրգից գամ Հայաստան և ղեկավարեմ բանակաշինության գործընթացը, հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ և մենք գնացինք նոր ձևավորվող հատուկ գունդը»։

Վազգեն Սարգսյանին նա բնորոշեց իբրև շատ ուժեղ կամքի տեր մարդ․ «Երբ գործով էր զբաղվում՝ կազմակերպված, նպաատակաուղղված, բայց կենցաղում՝ հումորով, սիրում էր ընկերական շրջապատը, լավ գործերից հետո սիրում էր նշել, գանահատել արածը։ Շատ հզոր մարդ էր, մեծ կամքի ուժի տեր, արագ սովորում էր, մարդկանց ուշադիր լսում էր և կարողանում էր միավորել»։

Մանրամասն՝ տեսանյութում․