կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-05 18:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի միջադեպը տեղի է ունեցել, քանի որ մեր հովիվը մոտեցել է ադրբեջանական դիրքերին․ Վաղարշակ Հարությունյան

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին ու այնտեղ քաշքշուկ է եղել, հետո այն հարթվել է՝ ըստ Yerkir.am-ի ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ-ում՝ խոսելով Արավուսում տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա վստահեցրեց, որ այն սահմանը, որը նախատեսված է եղել Խորհրդային Միության ժամանակ ու ճանաչված է անկախ Հայաստանում, ամբողջությամբ պահպանվում է, միայն թե կան տեղեր, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որտեղ հակառակն է․ դիրրքերն առաջ ու հետ են, քանի որ դրանք, ըստ նրա,  հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը:

«Սահմանային փոփոխությունները շատ փոքր են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»,-ասաց Հարությունյանը:

Դեպքերը բացառելու համար նրա առաջարկած լուծումն այն է, որ համապատասխան մարմինները իրազեկման աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ և ասեն՝ դիրքերին պետք չէ մոտենալ:

«Սա բնական շփման գծի կյանքն է: Կարևորը, որ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում․