Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 17:57
Սպորտ

Վաղ է խոսել՝ ինչ կլինի 3-4 ամիս հետո. ՈՒԵՖԱ-ն՝ Եվրո 2020-ի հետաձգման մասին

Վաղ է խոսել՝ ինչ կլինի 3-4 ամիս հետո. ՈՒԵՖԱ-ն՝ Եվրո 2020-ի հետաձգման մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն,  չի ցանկանում հետաձգել ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի տարածման ֆոնին. գրում է Independent-ը՝ միության գլխավոր քարտուղար Թեդոր Թեոդորիդիսի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք չենք ցանկանում քննարկել առաջնությունը այլ ժամանակ, այլ երկրներ և քաղաքներ տեղափոխելու հնարավորությունը: Առայժմ վաղ է խոսել, թե ինչ կլինի 3-4 ամիս հետո»,- մասնավորապես շեշտել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջնության հոբելյանի առիթով այն կանցկացվի 12 երկրում՝ Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ռումինիա, Իռլանդիա, Դանիա, Իսպանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Նիդերլանդներ և Ադրբեջան:

Հիշեցնենք՝ օրերս լուրեր էին շրջանառվում, թե կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի նաև ԵՎՐՈ-2020-ը: