| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԱ-2018-ի Լեհաստան-Հայաստան հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։
«Մի փոքր ժամանակ է պետք խաղը դիտելու և քննարկելու համար: Ընտրական փուլի Բոլոր խաղերն էլ բարդ էին մեզ համար: Վերջին 2 խաղերում 10 հոգով էինք հանդես գալիս: Հիմնական կազմից 6-7 խաղացող բացակայում էին: Շնորհակալություն տղաներին, քանի որ կարողացան ուժ գտնել իրենց մեջ և հավաքվել պարտությունից հետո: Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին։ Եթե Օզբիլիսն իր պահերն օգտագրործեր, ապա մենք կհաղթեինք այսօր»-ասաց Սուքիասյանը:
Հայաստանի հավաքականի մարզիչը խոսեց նաև տանտերերի հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկու մասին, ով դարձավ իր թիմի հաղթանակ գոլի հեղինԱկը․«Լեվանդովսկու մասին խոսելն ավելորդ է, քանի որ ցանկացած հավաքական կցանկանար ունենալ այդպիսի հարձակվող: Խփած հաղթական գոլից բացի, մեր պաշտպանները կարողացան չեզոքացնել Լևանդովսկուն: Խմբում շատ լարված է լինելու: Չեռնոգորիան ևս միավորներ է հավաքում: Եթե մեր առաջատարները միանան մեզ, մեր դեմ խաղալը նույնպես բարդ կլինի: Դեռ վաղ է խոսել ֆավորիտների մասին»,-ասաց Սուքիասյանը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարշավա