Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. ամռան սկզբին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սպառողների գրպանին առավել սուր պետք է հարվածեր ձմռանը: Այս օրերին գրեթե բոլոր քաղաքացիների միակ հիմնական սոցիալական դժգոհությունը կոմունալ ծախսերի չափազանց ծանր բեռն է:
Դեռևս 2015թ. հունիսին, երբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անխուսափելիության և հիմնավորվածության մասին, նա միաժամանակ հայտարարել էր. «Եթե մեր ամբողջ վերլուծությունների արդյունքում սակագինը գոնե մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, մենք այդ մի լուման էլ կիջեցնեինք»:
Ռոբերտ Նազարյանն այն ժամանակ նաև չէր բացառել, որ էլեկտրաէներգիայի թանկացումից մեկ տարի հետո սակագինը կարող է նվազել 5 դրամով: «Եվ եթե չլինեն փոխարժեքի տատանումներ, սակավաջրություն, այլ պարտավորություններ, չառաջանան այլ խնդիրներ, մենք կկարողանանք 5 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել: Եթե չլինեն այդ գործոնները, ես իմ ասածի տերն եմ լինելու»,- ասել էր նա:
Եվ ահա` ՀԾԿՀ-ն այս տարվա օգոստոսին նախատեսում է իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»: Պարզելու համար` այդ վերանայման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը, Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀԾԿՀ:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձեւավորել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը, փաստորեն, ենթակա է վերադարձման սպառողներին:
Եվ այսպես` ՀԾԿՀ պաշտոնական պատասխանում ասվում է. «Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի փոփոխության արդյունքում «ՀԷՑ» ՓԲԸ-ում ձևավորվածշուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումարը վերաբերում է 4-ամսյա ժամանակահատվածին, մինչդեռ նշված ցուցանիշն անհրաժեշտ է ամփոփել հաշվարկային տարվա արդյունքներով, որը կարող է ունենալ այլ պատկեր: Ընդ որում, «ՀԷՑ» ՓԲԸ-ի փաստացի ցուցանիշների արդյունքներով ձևավորվող և հաշվարկային սակագնային մարժաների դրական տարբերություն (լրացուցիչ գումար) առաջանալու դեպքում այն կվերադարձվի սպառողներին՝ մեթոդիկայով սահմանված կարգով ընկերության անհրաժեշտ հասույթը նվազեցնելով համապատասխան գումարի չափով:
Հարկ է նաև նշել, որ էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն վերը նշված, այլև սակագների վրա ազդող բոլոր դրական ու բացասական գործոնները, որոնք իրենց արտացոլումը կգտնեն սակագների հաջորդ վերանայման ժամանակ: Ուստի, ներկայումս վաղ է խոսել վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրականէներգիայի սակագների փոփոխության մասին»:
Նկատենք, որ ՀԾԿՀ-ն ժամանակին վաղ չհամարեց հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, այն դեպքում, երբ ՀԷՑ-ում չէր կատարվել աուդիտ, սակայն հիմա շտապում է հույս չտալ սպառողներին, որ օրերից մի օր էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել: