Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 12:24
Քաղաքական

Ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը

Ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը

Մարտի 2-ին Արցախի գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել  առ այն, որ «168.am» կայքում նկատվել է «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն:

Պարզել  է՝ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում  Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն  պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հիշեցնենք՝ 2020-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընտրություններից հետո Արցախում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2017-ի փետրվարին։ 

Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։