Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ներկայացրել իր սեփական՝ Smart Works հագուստի հավաքածուն:
Արքայազն Ուլիյամի կնոջ հավաքածուն բարեգործական ակցիա է։ Կոստյումների վաճառքից գոյացած միջոցների մի մասը կուղղվի գործազուրկ կանանց աջակցությանը: Մարքլի հագուստը վաճառելու է 4 ռիթեյլերական ցանց: Հավաքածուում ներկայացված է գրեթե 20 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ազատ ձևվածքի զգեստ՝ V-աձև բացվածքով: Այն կարվել է սև, կապույտ և վարդագույն երանգներով: Նախկին դերասանուհին ստեղծել է նաև սև և շագանակագույն կաշվից պայուսակ և սպիտակ վերնաշապիկ առանց որևէ զարդարանքի: Մարքլն իր հագուստի գիծը ներկայացնում է որպես ամենօրյա հագուստ:
Արքայական ընտանիքի ներկայացուցիչն իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի John Lewis & Partners խանութի տանիքին տեղի ունեցած ցուցադրության ժամանակ: Սասեքսի դքսուհին անձամբ է դուրս եկել պոդիում: Նրա հագին եղել է իր հավաքածուից սպիտակ դասական վերնաշապիկ և բարձր իրանով սև շալվար: Այդ կերպարի համար Մարքլն ընտրել է բաց-շագանակագույն երանգի կոշիկներ: Նա կրել է իր ամուսնու մոր՝ արքայադուստր Դիանայի զարդերը՝ խոշոր ոսկե թևնոց՝ մուգ քարերով: