| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բրիտանիայի բնակիչները սպասում են հուլիսի 6-ին կայանալիք` արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի մկրտության արարողությանը. հայտնում է Express-ը:
Իրադարձությունը, սակայն, նոր մարտահրավեր է լինելու միապետական ավանդույթներին, քանի որ նորաթուխ ծնողները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին և լուսանկարիչներին թույլ չտալ եկեղեցի մուտք գործել, ինչն իրական սենսացիա է:
Լրատվամիջոցի տեղեկություններով` սպասվող միջոցառմանը ներկա կլինի Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը, որն այս պահին Մեծ Բրիտանիայում է, քանի որ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Լրատվամիջոցների համոզմամբ` հենց հայտնի թենիսիստուհին, որը ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինն է, կդառնա Արչի Հարիսոնի կնքամայրերից մեկը։
Նշվում է նաև, որ թագավորական երեխայի երկրորդ կնքամայրը կդառնա Մեգան Մարքլի մյուս ընկերուհին` ոճաբան Ջեսիկա Մալրունին։
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր կդառնան երեխայի կնքահայրերը, ապա այդ հարցը ևս լուծված է. այդ դերում կլինեն արքայազն Հարիի վաղեմի ընկեր Մարկ Դայերը, ինչպես նաև Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարիին։
Թագավորական զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց համար շատ կարևոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով էլ արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կտրամադրվեն լրատվամիջոցներին: