Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրենի լեզվի օրվա առիթով Yerkir.am-ը զրուցել է ԵՊՀ դասախոս, դոցենտ Գայանե Մխիթարյանի հետ:
Փետրվարի 21-ը յուրահատուկ և կարևոր մի օր է, որովհետև այսօր աշխարհը նշում է Մայրենի լեզվի տօնը: Ի՞նչ հանգամանքներում է այն սկզբնավորվել և ե՞րբ:
1999 թվականին այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզվի իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման: 2005 թվականին ՀՀ Ազգային ժողովը նույնպես փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի օր: Պետք է նշել, որ աշխարհում ընդհանուր առմամբ մօտ 6000 լեզու կա, որոնցից 2400-ը կարող է ընդմիշտանհետանալ: Սա իսկապես ցավալի փաստ է, եթեսրան հավելենք նաև այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը ճանաչվեց որպես վտանգված լեզու՝ նկատի ունենալով, իհարկե, լեզվի նահանջը:
-Ինչպես նշեցիք՝ արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես վտանգված լեզու: Արևմտահայերենը Մայրենի լեզվի՝ հայերենիանբաժան մասնիկն է: Նկատի ունենալով սփյուռքահայերի ներգաղթը, որքանո՞վ էգործածվում եւ պահպանվում արևմտահայերենը Հայաստանում:
Պետք է նշել, որ ՀՀ սահմանադրությունը,սահմանելով պաշտոնական լեզուն հայերեն լինելու հանգամանքը, չի տարանջատում արևմտահայերենը եւ արևլահայերենը, այլ նշվում է հայերենը, այսինքն երկու տարբերակներն էլ հավասարպես պաշտոնական լեզուներ են Հայաստանի Հանրապետությունում: Տեղին է ասել, որ պաշտոնական գրությունները, ուսանողների թեզերի պաշտպանությունները, գիտական աշխատանքները կարող են գրվել երկու տարբերակներով էլ՝ արևլահայերենով եւ կամարևմտահայերենով:
-Նկատի ունենալով համաշխարհայնացումը, այսօր հայերենը ինչպիսի՞ խնդիրների առաջ է կանգնած:
-Այս համաշխարհայնացման ժամանակներում լեզվի խնդիրներներն էլ ավելի են սրվում: Ամենահիմնական խնդիրներից է արտագաղթը, հատկապես լեզվակիրների արտագաղթը, որոնք մեկնում են հայրենիքից եւ ապրում են օտար միջավայրում: Ինչպես նաև ամենօրյա կամ միօրյա դպրոցներում մայրենին կարող է բախվել որոշակի վերապահումների եւ սահմանափակումների, այսինքն նա կարող է առնչվել որոշակի խոչընդոտների:
Ցավալի է, որ սփյուռքում հայախոս միջավայրերում,հատկապես Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում կամ այլ տարածաշրջաններում արտագաղթի հետևանքով սերունդներ կան, որոնք հայախոս չեն:Այս պատճառով հայրենիքը շատ ավելի անելիք ունի: Կարծում եմ, որ հայրենիքը ավելի հզոր պետք է լինի, որ մարդիկ սոցիալական կամ տնտեսական պահանջներից ելնելով՝ չարտագաղթեն:
-Սոցիալական ցանցերը գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունը: Կան որոշ մտահոգություններ, որ հայերենը հետզհետե չի գործածվում հատկապես երիտասարդ սերնդի առօրյա գրառումների ժամանակ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սոցիալական ցանցերն այսօր իհարկե գիտենք, թեինչքան կարևոր եւ համախմբող դեր են կատարում ամբողջ մարդկության տեսանկյունից, եւ ոչ միայն հայկական միջավայրի ապահովման առումով եմ սա ասում, այլ դա համաշխարհայնացման դրսևորումներից մեկն է:
Սոցիալական ցանցերում հայերեն գրելուն մասին ուզում եմ անդրադառնալ: Սոցիալական հարթակում հայերեն գրելը շատ կարևոր է: Եթե հինգ-վեց տարի առաջ մարդիկ ցանկանում էին, որ հայերենըգործածվի նաև այս ոլորտում եւ բոլորը գրեն հայատառ եւ ո՛չ թե ռուսերեն կամ անգլերեն, այսօր փառք Աստուծոյ հայկական միջավայրում եւ հարթակում մարդիկ, հատկապես՝ երիտասարդ սերունդը, գերադասում են հայերեն գրել եւ մեր լեզուն նույնպես մրցունակ դարձնել: Սա կարծում եմ իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար:
-Մեր հասարակության մեջ հատկապես ուսանողների մոտ այժմ շատ հաճախ է հանդիպում անտարբերությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում մայրենի լեզվի նկատմամբ առկա որոշակի անտարբերությանը:
-Հայ երիտասարդներից շատերը մասնագիտությունն ընտրելիս իրենց տեսնում են ուրիշ տեղ եւ ուրիշ լեզուների օգնությամբ: Այստեղ էլ շատ անելինքներ ունենք գուցե գիտական եւտեխնիկական գրականություն թարգմանելու առումով, գուցե համակարգված չենք անում: Այս նախաձեռնությունը ևս, կարծում ենք, որ պետական վերահսկողությամբ պետք է իրականացվի ու լինի պետական մոտեցում, եւ հայերենը տվյալ դեպքում դիտվի որպես գործիք:
Մենք այսօր Հայաստանում շատ բան ունենք անելու թե՛ արևելահայերենի եւ թե՛ արևմտահայերենի ուսուցման առումով, որովհետև պատանին հայերեն սովորում է բուհ ընդունվելու համար: Նրա համար լեզվական խնդիրները կարծես թե երկրորդական են, քանի որ տաս տարի եւ երկու տարի նաև ավագ դպրոցում սովորելուց հետո նա փորձում է գիտելիքները ներդնել բուհում եւ ընդունվել կրթական բարձրագույն հաստատություն բայց դրանից հետո նա այլևս հայերենի նկատմամբ առանձնակի ուշադրություն չի դրսևորում: Այս տեսանկյունից էլ մենք նույնպես շատ բան ունենք անելու:
-Շատ խոսեցինք հայերենի տեղը համաշխարհայնացման, սոցիալական ցանցերի եւ հասարակության մեջ: Մի քիչ էլ խօսենք այս ուրախ տոնի միջոցառումների մասին: Արդյոք այս կարևոր տոնը որքանո՞վ է նշվում հայկական հաստատությունների մեջ եւ միջոցառումները բավարար չափով կանխարգելո՞ւմ են որոշակի խնդիրներ:
-Մայրենիի տոնը նշվում է ուսանողների շրջանակներում եւ գրեթե բոլոր դպրոցներում: Միջոցառումները խրախուսելի են: Պատրաստվում են որոշակի հանդեսներ նվիրված Մաշտոցին, գրերի գյուտին, մայրենիի պահպանմանը, բայց որքան էլ տոնական լինի տրամադրությունը, եւ որքան էլ մենք մեր մայրենին սիրենք ու այսօր բարձր գնահատենք,բոլոր դեպքերում կան խնդիրներ, որոնք ազգային եւ համազգային շատ լուրջ հարցեր են: Մայրենի լեզվի առնչվող ամենամեծ խնդիրը որ այսօր ունենք նրա գործառույթներին է վերաբերում, որովհետև հայերենը գործածվում է ամենատարբեր ոլորտներում, ինչպես գիտության, մշակույթի, տնտեսության, եւ երբեմն գալիս է մի պահ, երբ չենք հասցնում արձանագրել, թե իսկապես որ հասկացությունը ինչպե՞ս պետք է ներկայացնել կամ ինչպե՞ս պետք է գործածել հայկական միջավայրում, հայացնե՞լ թե ոչ: Այս բոլորի պատասխանատունիհարկե պետությունն է: Պետությունը հանրության օժանդակությամբ եւ որպես համակարգող ուժ պետք է կարողանա որոշել լեզվական մեր մայրենիի գործածության որոշակի ոլորտի խնդիրի լուծումները:
- Ի՞նչ կավելացնեք տոնի առիթով:
- Մայրենի լեզվի տոնը բոլորիս տոնն է: Այն ամբողջ աշխարհի հայերի տոնն է, հայկական եւ համահայկական տոն: Ուստի հայերենը պետք է հանդիսանա հայրենիքում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի հոգածության առարկան:
Հարցազրույցը վարեց՝ ԵՊՀ ուսանողուհի, ծնունդով լիբանանահայ Անժելա Տաղլյանը