Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում բնակվող գիտնական Երվանդ Բարետ Մանուկը «Շեհիր» համալսարանում «Թուրքերենի և հայերենի քաղաքական ու մշակութային ասպեկտների փոխազդեցությունը» թեմայով սեմինար է անցկացրել. հայտնում է agos.com-ը:
Սեմինարի ընթացքում գիտնականը պատասխանել է մի շարք հարցերի:
- Ե՞րբ են սկսվել հայերի և թուրքերի հարաբերությունները:
- Ենթադրվում է, որ այդ հարաբերությունները սկսվել են 1071 թվականի Մալազկերտի ճակատամարտից հետո: Իրականում` 1071 թվականից շատ ավելի վաղ է սկսվել: Մալազկերտի ճակատամարտից առաջ Անատոլիայում հաստատված թուրքական համայնքներ կային:
Իսկ ինչ վերաբերում է լեզվի հարաբերություններին, 1071 թվականից առաջ և անմիջապես հետո հիմնականում հայերեն բառեր անցել են թուրքերենին: Սրա ամենակարևոր պատճառը այն է, որ այդ տարածքում ապրում էին թուրք քոչվոր ցեղեր:
-Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել` հայերենի վրա թուրքերենի ազդեցության:
- Հայերի թուրքական ազգանունները լավ օրինակներ են: Հայերի ազգանուններն իրենց պապերի անունով են: Օրինակ` Հակոբյան, Գևորգյան: Ժամանակի ընթացքում այդ «յան» վերջավորությունը փոխվել է «օղլու» վերջավորության: Հետագայում սկսել են ազգանուններ տալ տվյալ մարդու եկած տարածաշրջանի անունով: Օրինակ` Էրզրումլուօղլու (Կարին): Երբեմն քուրդերն ու թուրքերը տարածաշրջանում ապրող հայերին նվաստացուցիչ անուններ էին տալիս: Օրինակ` Բոշգեզենյան (պարապ թափառող):
-Լեզվում, ինչ վերաբերում է երկու ժողովուրդների ընդհանուր մշակույթին, ինչպիսի՞ նմանություններ կան:
- Նման արտահայտություններ կան: Օրինակ` «գլուխ արդուկել» դարձվածքը հայերենում նույնպես գոյություն ունի:
-Իսկ ո՞վ է այս դարձվածքի «տերը»:
- Դժվար է ուսումնասիրել, թե դարձվածքները և առածները որ լեզվից որին են անցել: Նույն բանը կարելի է ասել նաև բառերի մասին: Օրինակ` յոգուրտ բառը: Թուրքերենում այն եկել է «յողուրմաք» (շաղել) բառից: Իսկ հայերենում` յուղոտ բառից: Երկու ժողովուրդներն էլ իրենց համարում են այս բառի տերը:
Մանուկը համոզված է, որ թեեւ արեւմտահայերենի կիրառումը շարունակում է նվազել, սակայն այդ լեզուն կարող է ապրել Թուրքիայում: