Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկեք անիմաստ ինտրիգներ չստեղծենք: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ չցանկանալով մեկնաբանել այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի նախագահի հետ, բայց ընդունելի չի համարել Արթուր Վանեցյանի հետ հանդիպումը:
Նշենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին: Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը կարևորել էր Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում:
Հիշեցնենք, որ Վահրամ Պողոսյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի` Արցախում տեղի ունեցած հանդիպումներին:
Պողոսյանը ասել էր՝ Արայիկ Հարությունյանը չի հանդիպել Արթուր Վանեցյանի հետ, քանի որ նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:
Վահրամ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ սա եղել է իր անձնական կարծիքը և ՀՅԴ-ի հետ հանդիպման վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն տալ չի կարող և հորդորեց անիմաստ ինտրիգներ չստեղծել, բավարարվել միայն հանդիպման վերաբերյալ հաղորդագրությամբ: