Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ակնկալում է պահպանել համագործակցությունը Թուրքիայի հետ պատշաճ մակարդակով և կատարել այս տարվա բոլոր ծրագրերը՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Իրավիճակը շատ բարդ է, ավելի շատ անկանխատեսելի, անելիքներ շատ կան, և մենք ստիպված կլինենք աշխատել բոլորովին նոր, դեռ անհասկանալի, բարդ և մեզանից անկախ պայմաններում: Միգուցե մեզ անհրաժեշտ կլինի որոշակի ճշգրտում՝ բանակցությունների մեթոդների, փոխգործակցության եղանակների միջոցով, բայց ես հուսով եմ, որ մենք կգտնենք արդյունավետ միջոցներ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը լուրջ, պատշաճ մակարդակով պահպանելու համար, և կփորձենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը մինչև 2020 թվականը», - ասաց Շուգաևը երեքշաբթի օրը թուրքական Eko türk tv-ին տված հարցազրույցում: