|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի առավոտյան ժամանել է Իսրայել. այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
«Ուրախ էի՝ լինել Իսրայելում՝ համակարգելու Նեթանյահուի և Գանցի՝ երկու առանցքային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված գործողությունները»,- ասել է Պոմպեոն՝ պարզաբանելով, որ այդ երկու սպառնալիքներն են Իրանն ու կորոնավիրուսը։
Միևնույն ժամանակ նա նաև նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն այդ մարտահրավերների դեմ դուրս կգան ուս-ուսի տված:
Հիշեցնենք՝ վերջին երկու ամիսներին սա Պոմպեոյի առաջին գործուղումն է արտերկիր: Նախատեսվում է, որ նա Երուսաղեմում առանձին հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Քնեսեթի խոսնակ Բենի Գանցի հետ: