կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 12:43
Աշխարհ

Կալիֆորնիայում արտակարգ ռեժիմ է մտցվել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին

Կալիֆորնիայում արտակարգ ռեժիմ է մտցվել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում COVID-2019 կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ են մտցրել. գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքերը. հայտնում է Yerkir.am-ը:

«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն մեկ մարդու ողբերգական մահվան պատճառով, այլև ուրիշ հանգամանքների»,- պարզաբանել է նահանգապետն ու հավելել՝ նմանօրինակ միջոցառումները պայմանավորված են հիվանդության տարածման դեմ պայքարի դաշնային ռեսուրսներ ստանալու անհրաժեշտությամբ:

Նախօրեին՝ մարտի 4-ին, նահանգի Փլեյսեր շրջանում գրանցվել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել էր տարեց մարդու մոտ, որն առողջական խնդիրներ ուներ ու կարող էր կորոնավիրուսով վարակվել փետրվարի 11-21-ը Սան Ֆրանցիսկոյի շրջանում զբոսանավով ճամփորդելու ընթացքում:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում 159 կորոնավիրուսակիր կա, որից 11-ը՝ մահվան, իսկ 8-ը՝ առողջացման դեպքեր են:

ԱՄՆ-ում ավելի վաղ հիվանդության հետեւանքով մահացել էր 10 մարդ: Միացյալ Նահանգներում ընդհանուր հաստատվել է վարակման 80 դեպք:

Հիշեցնենք՝  Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով առաջին հիվանդը մահացել էր փետրվարի 29-ին: Վիրուսը հայտնաբերվել էր 50-ն անց կնոջ մոտ, որը բնակվում էր Վաշինգթոն նահանգում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման: