|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հարցը դրական է, ժողովրդի կյանքում էլ դրական փոփոխություններ է բերելու, ոլորտի զարգացմանն էլ լրացուցիչ հնարավորություններ է ընձեռելու. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա ուղղակի կապ ունի մեր ժողովրդի հետ: Սա հնարավորություն է ինքնավար արտադրողի համար` սեփական կարիքների համար արտադրել այլընտրանքային էներգիա: Չվախենանք, լավին լավ ասենք: Այստեղ այնքան ենք քննադատել: Եթե կառավարությունը լավ բան է բերել, ասենք՝ սիրելի' ժողովուրդ, շատ լավ նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս նմանատիպ սոցիալական պայմաններով ու նպատակներով ինքնավար էներգետիկա արտադրելու»,- նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ հոռետեսներն ամեն ինչի մեջ էլ վատն են տեսնում, իսկ լավատեսները` հնարավորություն: «Սա շատ լավ հնարավորություն է զարգացնելու էներգետիկան»,- եզրափակեց նա: