|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը. տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ նշելով՝, որ պաղեստինյան անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։
Ըստ ԶԼՄ-ի՝ Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռք բերված՝ հրադադարի համաձայնագրի պայմաններին։
Այս առնչությամբ Պաղեստինի անվտանգության ծառայությունները մանրամասնել են, որ Իսրայելը բացել է սահմանային առևտրային անցակետը և թուլատրել վառելիքի ու այլ կարևոր ապրանքների արտահանումը։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև դիմակայության սրացումից հետո Իսրայելը խստացրել էր Գազայի հատվածին առնչվող միջոցառումները՝ ստիպելու համար ՀԱՄԱՍ-ին՝ դադարեցնել Իսրայելի հարավի ուղղությամբ ինքնաշեն արկերի, ինչպես նաև պայթուցիկներով լցված օդապարիկների արձակումը։