|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Իսրայելական զինված ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպիսի հզոր ուժեր են թաքնված մեր ժողովրդի, մեր պետության, մեր բանակի, մեր ժառանգության մեջ: Մենք տուն վերադարձրինք մեր բոլոր պատանդներին՝ մինչև վերջին մարդը։ Կային մարդիկ, որոնք ասում էին՝ հեռացե՛ք, հեռացե՛ք։ Մենք չէինք կարող դուրս գալ։ Այսօր մենք վերահսկում ենք 60 տոկոսը, վաղը կտեսնենք»,- Երուսաղեմի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Նեթանյահուն։
«Ֆրանսպրես»-ը գրում է, որ Նեթանյահուի հայտարարությունը դարձավ առաջին պաշտոնական վկայությունն այն մասին, որ Իսրայելի զինված ուժերն ընդլայնում են իրենց ներկայությունը՝ վերջին շաբաթներին լրատվամիջոցներում հայտնված այն լուրերից հետո, ըստ որոնց իսրայելական զորքերն առաջ են շարժվում դեպի նոր՝ այսպես կոչված «նարնջագույն գիծ»։