Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի Պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) ուրբաթ՝ մայիսի 14-ի գիշերը, Twitter-ում հայտարարել են օդային և ցամաքային գործողություններ սկսելու մասին: Ավելի վաղ սահման էին դուրս բերվել լրացուցիչ զորամիավորումներ: Իսրայելական տանկերը կրակ են բացել Գազայի հատվածի վրա, մինչ այնտեղից շարունակվում են հրթիռային հարվածները: Գործողություններին, տանկերից բացի, մասնակցում են կործանիչներ և հրետանի:
Միևնույն ժամանակ The Times of Israel-ը նշում է, որ տանկային հարձակումները չեն կարող համարվել Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության սկիզբը: Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ը նույնպես շեշտել է, որ ռազմական տեխնիկան և զինվորները չեն հատել սահմանը: Պարբերականը պարզաբանում է, որ Իսրայելի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչների որոշ ձևակերպումներ մոլորության մեջ են գցել արևմտյան լրատվամիջոցներին, որոնք հայտնել են Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին: Մասնավորապես՝ Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել էր, որ զինվորականները «գտնվում են Գազայի հատվածում»: Times of Israel-ը բացատրում է, որ իսրայելցի զինվորականների մի մասը տեղակայված է Գազայի այն հատվածում, որը փաստացի վերահսկվում է Իսրայելի կողմից: