Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.22 |
EUR | ⚊ | € 431.28 |
RUB | ⚊ | ₽ 4.6282 |
GBP | ⚊ | £ 508.39 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվս 10 պաղեստինցի է սպանվել իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Այսպիսով՝ մայիսի 10-ից շրջափակված Գազայի հատվածի վրա Իսրայելի իրականացրած գրոհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 119-ի:
Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր 109 պաղեստինցու մահվան մասին:
Մայիսի 10-ին Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության խմբերը իսրայելական ոստիկանությունից պահանջեցին տեղական ժամանակով ժամը 18: 00-ին լքել Ալ Աքսա մզկիթի և Շեյխ Ջերահ թաղամասի տարածքը՝ գրավյալ Արևելյան Երուսաղեմում: Այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը հրաժարվեց կատարել այս պայմանը, պաղեստինյան խմբավորումները մեծ թվով հրթիռներ արձակեցին Իսրայելի ուղղությամբ: Դրանից հետո իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին՝ «Պատերի պաշտպան» անունով: