|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության նվաճեց առաջին մեդալը Հայաստանի համար:
77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում տեխնիկական հաղթանակ տարավ Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Հայկ Մնացականյանի նկատմամբ: Առաջին մրցափուլի վերջում, երբ մեր ըմբիշն առջևում էր 3:0 հաշվով, մրցակիցը վնասվածք ստացավ և ստիպված հրաժարվեց մարտից:
Այդպիսով, գյումրեցի ըմբիշը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Վաղը մրցանակների համար կպայքարեն մեր երեք ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը, Գևորգ Ղարիբյանը և Կարեն Ասլանյանը: