կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 19:21
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ․ Կարապետ Չալյանը մտել է կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Կարապետ Չալյանը մտել է կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հռոմում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի 2020թ առաջնությունում։

Քառորդ եզրափակիչ մենամարտում մեր 77 կգ քաշային ըմբիշը 4։0 հաշվով առավելության հասավ բելառուսցի Պավել Լախի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա կհանդիպի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ։