Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առանության մրցումային վերջին օրը:
Մրցագորգ էին դուրս եկել 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում մրցեց գերմանացի Յան Պոտերի հետ և դժվարին գոտեմարտում հաղթեց 7:6 հաշվով: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում նա 0:8 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակել պայքարը: Սփոփիչ գոտեարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կպայքարի ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ:
80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթեց ուկրաինացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Մանկուկյանը 2:2 հաշվով զիջեց Լեհաստա ներկայացնող Էդգար Բաբայանին, ով դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Մանուկյանին շարունակելու պայքարը: Սակայն Հայաստանի ներկայացուցիչը 0:2 հաշվով զիջեց թուրք մարզիկին սփոփիչ գոտեմարտում:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 3:0 հաշվով պարտության մատնեց չեխ մրցակցին, սակայն 1/8 եզրափակչում 6:11 հաշվով պարտվեց Եվգենի Սալաևին: Հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը եզրափակչում է: