Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
 
- Սննդամթերք գնելիս      հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
 
- Աղցանները պատրաստել քիչ      քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
 
- Զերծ մնալ տնային պայմաններում      պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի      պարունակությունը կաթսայի մեջ       նախօրոք եռացնել 20-25 րոպե: 
 
- Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից      բարձր:
 
- Պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության      կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝      աղտոտումից խուսափելու համար:
 
- Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից      ոչ ավելի:
 
- Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:
 
- Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
 
- Չչարաշահել      գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը:
 
- Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
 
- Սնկերը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: 
 
- խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային      պայմաններում պատրաստված պահածոներ:
 
- Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն      ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ: